ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է 2015 թվականի ամռանը «Էլեկտրիկ Երևանի» բողոքի ակցիայի ցրումը և Հովհաննես Իշխանյանի կալանավորումն անօրինական ճանաչելու որոշումը։
«Իշխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի որոշման մեջ ընդգծվում է, որ այս հանգամանքներում ոստիկանության բացառիկ հսկողության տակ գտնվող կալանավորին ավելի քան յոթ ժամ պահելը հավասարազոր է ազատությունից զրկելու։ Դատարանը նաև գտել է, որ կալանավորման հիմքեր չկան։
Հովհաննես Իշխանյանը տարվել էր Շենգավիթի բաժանմունք, ենթարկվել անձնական խուզարկության, լուսանկարվել, մատնահետք վերցվել։ Նրան պահել էին մոտ 6:00-ից մինչև 13:30՝ առանց սնունդի, հանգստի, իսկ հագուստը մնացել էր թաց՝ ջրցան մեքենայի ազդեցությունից։ Հովհաննես Իշխանյանի նկատմամբ որևէ քրեական մեղադրանք չէր առաջադրվել, իսկ նույն օրը երեկոյան ազատ էին արձակել։
ՄԻԵԴ վճռում նաև ընդգծվում է, որ «Էլեկտրիկ Երևանի» բողոքի ցույցի ժամանակ ձերբակալությունները կատարվել են զանգվածային՝ առանց դիմողի գործողությունների հանցավորության անհատական գնահատման և առանց հանցագործության կատարման հիմնավոր կասկածի։
--00—ՍՊ