Խոշոր ավտովթար՝ Երևանում. իրար են բախվել 8 մեքենա․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

photo_2025-02-13_18-21-57

Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում Շիրակի փողոցում «Շեն» խանութների ցանցի դիմաց բախվել են «Mercedes», «Opel Astra», «Nissan Altima», «Honda», «Nissan Teana», «Nissan Serena», «Kia Optima» մակնիշի ավտոմեքենաները և «DAF» մակնիշի բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի պետ Սարգիս Բիձյանի գլխավորությամբ, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել մի քանիսի գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն: 

--00—ՅՄ