ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Փետրվարի 13-ին ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանին ընդունեց Բավարիա երկրամասի Լանդթագի (խորհրդարան) նախագահ Իլզե Այգները (ՔՍՄ)։
Հանդիպմանը դեսպանին ուղեկցում էր Բավարիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Քրիստինե Զասսեն։
Քննարկվեց Հայաստանի և Բավարիայի միջև համագործակցության ամրապնդման հեռանկարները։ Անդրադարձ կատարվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, կրթություն, մշակույթ, համագործակցության հնարավորություններին։
ՀՀ դեսպանը ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և այդ համատեքստում Հայաստանի ներդրումային գրավչությունը։
Կարևորվեց Բավարիայի և Հայաստանի խորհրդարանների միջև համագործակցության ակտիվացումը։
Դեսպան Ենգիբարյանն իր զորակցությունը հայտնեց այսօր առավոտյան Մյունխենում տեղի ունեցած մահափորձի՝ ավտոմեքենայով մարդկանց ամբոխի մեջ մխրճվելու կապակցությամբ և հայտնեց, որ ամուր կանգնած ենք Գերմանիայի ժողովրդի կողքին։
--00—ՍՊ