Գորիսը լուսավորվեց Տեառնընդառաջի խարույկի ջերմ լույսով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

աա
Փետրվարի 13-ի երեկոյան Գորիսը լուսավորվեց Տեառնընդառաջի խարույկի ջերմ լույսով: Գորիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված տոնակատարությունը վերածվեց իսկական համայնքային միջոցառման՝ միավորելով հոգևոր արարողակարգը, մշակութային ծրագիրը և երիտասարդ ընտանիքների խրախուսումը:
 
Տոնակատարությունն սկսվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որտեղ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանի գլխավորությամբ կատարվեց հանդիսավոր ժամերգություն: Գուսան աշոտի անվան մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերի ելույթների շնորհիվ, գեղարվեստական ձևով ներկայացվեց տոնի խորհուրդն ու ավանդույթները:
 
Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նախաձեռնությամբ հատուկ ուշադրություն դարձվեց նորաստեղծ ընտանիքներին: 50 նորապսակ զույգեր ստացան նվերներ համայնքապետի կողմից, ինչը ոչ միայն խրախուսեց երիտասարդ ընտանիքներին, այլև ընդգծեց ընտանեկան արժեքների կարևորությունը համայնքի կյանքում:

--00—ՍՊ