ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժինների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնաման ուղղությամբ։
Մասնավորապես՝ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողնում է Արմավիր-Հացիկ ճանապարհի ձախակողմյան հատվածում:
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մեկնել են նշված վայր։
Հայտնաբերվել են ինգնաձիգներ, որսորդական հրացաններ, ատրճանակ, հակատանկային ական՝ խողովակով, նռնակներ, նռնակի պայթուցիչներ, տարբեր տրամաչափի 540 փամփուշտ և այլ զինամթերք:
Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը:
Հիշեցնենք՝ նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
--00—ՅՄ