ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների կարևոր մասը պետք է լինի իրատեսությունը, որը նախկինում բացակայում էր։
Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցություններ սկսելու համար Ռուսաստանից զիջումներ չեն պահանջվում։ Պենտագոնի ղեկավարը նշել է՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բոլոր բանակցությունները կընթանան ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Զելենսկիի հետ։
--00—ՍՊ
--00—ՍՊ