Իսրայելը համաձայնել է երկարաձգել հրադադարը Գազայում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Capture3

Իսրայելը համաձայնել է երկարաձգել հրադադարը Գազայում Ռամադանի շրջանում՝ պատանդներին ազատ արձակելու դիմաց, հայտնել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից։

«Վարչապետ Նեթանյահուի գլխավորությամբ և պաշտպանության նախարարի, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների և բանակցող թիմի մասնակցությամբ անվտանգության հարցերով քննարկումից հետո որոշվեց՝ Իսրայելն ընդունում է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի ծրագիրը՝ Ռամադանի շրջանում ժամանակավոր զինադադարի մասին», - ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ։

Ծրագիրը նախատեսում է Գազայի հատվածից ազատ արձակել ողջ և մահացած իսրայելցի պատանդների կեսին դրա իրականացման առաջին օրը, և եթե մշտական ​​հրադադարի շուրջ համաձայնություն ձեռք բերվի, մնացած առևանգվածները՝ ողջ և մահացած, ազատ կարձակվեն։

«ՀԱՄԱՍ»-ը դեռ հրաժարվում է ընդունել այս ծրագիրը։

--00—ՅՄ