«Տավուշի մարզպետարանի պաշտոնյաները պարգևատրվել են 13 միլիոն դրամով»․ Ոսկան Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Ա
Երկու ամսում մարզպետարանի պաշտոնյաները պարգևատրվել են ավելի քան 13 միլիոն դրամով: Այդ մասին հայտնում է տավուշեցի լրագրող Ոսկան Սրագսյանը․
 
«Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները 2025թ․ փետրվարի 26-ի դրությամբ ստացել են 13 միլիոն 183.1 հազար դրամի պարգևավճար։ Հայտնի չէ, թե նվաճումների, աշխատանքային ձեռքբերումների համար են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և մարզպետարանի պաշտոնյաները ճոխ կերպով պարգևատրվում շուրջ 13 միլիարդ դոլար պետական պարտք ունեցող Հայաստանի պետական բյուջեից։ 

Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին հարցրել եմ ․ «2021թ․ ապրիլի 8-ից զբաղեցնում եք Տավուշի մարզպետի պաշտոնը։ Որո՞նք են այն 3 մեծ ձեռքբերումները, հաջողությունները, որոնք դուք ունեցել եք անցած գրեթե 4 տարվա ընթացքում>>։ Մարզպետարանից պատասխանել են ․ «Մարզպետն ապահովում է մարզում կառավարության տարածքային քաղաքականության իրագործումը: Անցած 4 տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, բոլորն էլ կարևոր ձեռքբերում են»»,- հայտնել է նա։ 

 

--00—ՍՊ