ՀԱՊԿ-ը պատրաստ է արձագանքել Ուկրաինայում եվրոպական զորքերի հնարավոր տեղակայմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

ԱԱ
Եվրոպական զորքերն Ուկրաինա ուղարկելու դեպքում ՀԱՊԿ-ը պատրաստ կլինի օգնության զանազան տարբերակներ առաջարկել։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:

Տասմագամբետովը նշել է, որ արևմտյան զինվորականներին Ուկրաինա ուղարկելը կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծել տարածաշրջանում։ 

Այժմ ՀԱՊԿ ուշադրության կենտրոնում է ՆԱՏՕ-ի ակտիվությունը, որը, գլխավոր քարտուղարի խոսքով, չի կարող անհանգստություն չառաջացնել, քանի որ խոսքը երկու ռազմաքաղաքական դաշինքների պատասխանատվության գոտիների ճակատային շփման գծի 1,5 հազար կմ-ով ավելացման մասին է։
 

--00—ՍՊ