ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Հայաստանի ազգային հավաքականի եւ Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» 34-ամյա պաշտպան Հովհաննես Համբարձումյանն անցկացրեց 500-րդ պաշտոնական հանդիպումը պրոֆեսիոնալ կարիերայում, հաղորդում է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջը։
Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Նոան» 3:0 հաշվով հաղթեց «Գանձասարիան»։
Հովհաննես Համբարձումյանը դարձավ գոլի հեղինակ։
--00—ՍՊ