ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
ԿԿՀ-ն վարչական վարույթ է հարուցվել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ։
Հայտնում է Փաստինֆոն։
Վարույթի պատճառը Փարամազյանի կողմից հայտարարագրված տվյալներում իր կնոջ՝ ՍՊԸ-ում անուղղակի մասնակցության վերաբերյալ տեղեկություն չներառելն է։ ԿԿՀ-ում իրականացվող վարույթի շրջանակներում Մանվել Փարամազյանը դիրքորոշում չի ներկայացրել, թեև ծանուցված եղել է։
Սույն գործով ԿԿՀ-ն արձանագրել է, որ Լիլիթ Դավթյանը հանդիսանում է «Աժդանակ» ՍՊԸ իրական շահառու, որից հետևում է, որ նա անուղղակի մասնակցություն ունի այդ ընկերությունում, որի վերաբերյալ տվյալը հիմք ընդունելով Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումները, Մանվել Փարամազյանը պարտավոր էր հայտարարագրել Հայտարարագրի՝ «Մասնակցությունն առևտրային կազմակերխություններում» բաժնում։ Միևնույն ժամանակ, ԿԿՀ-ն արձանագրել է, որ այդ տվյալը որևէ կերպ բացահայտված չէ հայտարարագրում։
ԿԿՀ-ն որոշել է Մանվել Փարամազյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200,000 ՀՀ դրամի չափով։
--00—ՍՊ