ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Վաշինգտոնը կարող է վերսկսել ռազմական օգնությունը Կիևին, եթե ամերիկյան պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում ուկրաինական խմբի հետ բանակցություններից գոհ լինի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ի համար առաջիկա խորհրդակցությունների դրական արդյունքը կարող է պայման ծառայել Ուկրաինային պաշտպանական մատակարարումների հնարավոր վերականգնման համար։
«Եթե մենք դուրս գանք այնտեղից գոհ, որոշումներ կկայացվեն ներկայիս մատակարարման դադարի վերաբերյալ», - ասել է Ռուբիոն:
--00—ՅՄ