Արսենյանը ՌԴ-ում Բելգիայի դեսպանի հետ քննարկում է ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

ff

Մարտի 11-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպել է ՌԴ-ում Բելգիայի դեսպան Միշել Ժերեբցոֆի հետ։ Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։

«Աշխատանքային մթնոլորտում կողմերը քննարկել են Հայաստանի և Բելգիայի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 --00—ՍՊ