Առաջիկայում հնարավորություն կունենանք ադրբեջանական կողմի հետ քննարկել 12-րդ մոտեցումը. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Ֆ

 

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության պաշտոնական բացման արարողության ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ ՀՀ մոտեցման վերաբերյալ հարցին․ 

«Մեր մոտեցումը ադրբեջանական 12-րդ խմբագրության վերաբերյալ հայտնել ենք և առաջիկայում հնարավորություն կունենանք ադրբեջանական կողմի հետ քննարկել այդ մոտեցումը և ընդհանուր առմամբ այդ համաձայնագրի համաձայնեցման, ստորագրման, վավերացման հետ կապված բոլոր հարցերը…»,- նշել է նա։

 

Հիշեցնենք՝ Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության պաշտոնական բացման արարողությունը։ 

--00—ՍՊ