ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի՝ ՀՅԴաշնակցության Արցախի ԿԿ-ի, «Արդարություն» եւ «Արցախի ժողովրդավարական» կուսակցություների ներկայացուցիչներն այսօր այցելել են հացադուլի մեջ գտնվող Մանե Թանդիլյանին։
Արցախի քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնել Մանե Թանդիլյանին ու հորոդորել՝ դադարեցնել առողջության վտանգումը եւ փորձել պայքարի այլ միջոցներով ձայնը հասանելի դարձնել։ Մանե Թանդիլյանը հացադուլ է հայտարարել՝ խնդրելով Բաքվի բանտում պատանդառված Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։
Այս օրերին՝ ի աջակցություն Բաքվում կեղծ դատավարությամբ դատվող հայ գերիների, տարբեր ակցիաներ են կազմակերպվում ՀՀ-ում եւ Սփյուռքում։ Լսելի են նաեւ միջազգային արձագանքներ․ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարը պահանջել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակել, նամակներ են հանձնվել ՀՀ արտգործնախարարությանը և Շվեյցարիայի դեսպանությանը։ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերն ամենօրյա աշխատանք են տանում հայ պատանդների ազատ արձակման ուղղությամբ։
--00—ՍՊ