ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 19 կմ հատվածում՝ «Վարդանի ձոր» կոչվող տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում:
Shamshyan-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Դեպքի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:
Ավելլին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ