ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Այս 2 օրը զրույցներ ենք ունեցել Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ։ Նրա կինն ու քույրը մեզ խնդրել են դադարեցնել հացադուլը, որ նա այնտեղ վատ չզգա մեզ համար և ավելի ուժեղ լինի։ Մենք նրանց խոստացել ենք դադարեցնել հացադուլը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
Նա նշեց, որ թիմով քննարկել են անցնել գործողությունների ակտիվ փուլ։
Հիշեցնենք, որ Թանդիլյանը, ինչպես նաև ևս երկու քաղաքացիներ՝ Վարդան Ավագյանն ու Արտավազդ Ալավերդյանը հացադուլ սկսել էին մարտի 1-ին։
--00—ՅՄ