Մեր մարդիկ գնում են ՌԴ՝ քննարկելու Ուկրաինայում հրադադարը, ապրիլի 2-ը պատմական օր է լինելու․ Թրամփ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

ԳԳ

Այս պահին մեր մարդիկ գնում են Ռուսաստան՝ քննարկելու Ուկրաինայում հրադադարը։ Այժմ ամեն ինչ կախված է Ռուսաստանից, ապրիլի 2-ը պատմական օր է լինելու։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ 

ԱՄՆ նախագահը հայտնել է, որ արդեն «դրական հաղորդագրություններ» է ստացել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարի հնարավորության մասին: 

«Բայց դրական ազդակը դեռ ոչինչ չի նշանակում։ Լուրջ իրավիճակ է ստեղծված», - նշել է Թրամփը։ 

 --00—ՍՊ