ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյին տարիների բորեկամության և գործընկերության համար՝ մաղթելով նրան հաջողություներ հետագա գործունեության մեջ:
Այս մասին վարչապետ Փաշինյանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ:«Շնորհակալ եմ տարիների բարեկամության և գործընկերության համար: Ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և գլոբալ համագործակցությանը Ձեր նվիրվածությունը տևական ազդեցություն է թողել: Հայաստանը միշտ կգնահատի Ձեր աջակցությունը և մեր ամուր կապերը Կանադայի հետ»,-նշել է Հայաստանի վարչապետը՝ ամենայն բարիք մաղթելով ապագա գործունեության մեջ։
--00—ԱՀ