ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
Նախընտրական քարոզարշավը մեկնարկեց արցախցիների հետ հանդիպումով։ Այդ մասին գրառում է կատարել «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածուն է գործարար, անկուսակցական Կարեն Սիմոնյանը։
Նա գրել է․ «Այսօր առաջնային խնդիր է Գյումրիում բնակվող արցախցիների սոցիալական ,աշխատանքային և տարաբնույթ հարցերին լուծում տալ։ Իրենց ծննդավայրից հարկադրաբար զրկված արցախցիներն այսօր կարիք ունեն ուշադրության ու հոգատար վերաբերմունքի։
Իմ խոսքում շեշտեցի, որ արցախցիները Գյումրիում հյուրի կարգավիճակում չեն, այլ` տանտիրոջ իրավունքով։ Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի լեգենդար հերոս Կարեն Ջալավյանը։
Միացի՛ր, որ փոխենք»,-նշել է նա։
--00—ՍՊ