Հայաստանը կհամագործակցի ԵՄ առաքելության հետ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո․ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News 

Հայաստանը պատրաստվում է համագործակցել ԵՄ քաղաքացիական առաքելության հետ Բաքվի մասնակցությամբ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, ըստ որի դիտորդները պետք է լքեն հայ-ադրբեջանական սահմանը։ Այս մասին ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։  

«Մենք ԵՄ-ի հետ կարող ենք քննարկել նոր մանդատ դիտորդների համար, պարտադիր չէ, որ միայն սահմանային հարցերով լինի համագործակցությունը։ Կկարողանանք գտնել ճիշտ մոդել, որպեսզի եվրոպացի դիտորդների հետ շարունակենք աշխատանքը։», - նշել է փոխարտգործնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ