ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
Ստեղծված փակուղային վիճակից միակ ելքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նրա կարծիքով՝ բանակի հայտարարությունն ամրապնդեց այդ համոզմունքը։
Միաժամանակ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ՀՀ ԶՈւ ԳՇ-ի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չի որակում։
«Բանակը խուսափեց որևէ կերպ աջակցել ընդդիմադիրներին։ ԶՈւ-ն, այնուամենայնիվ, չի խառնվում քաղաքական գործընթացներին։ Նման հայտարարություն տարածելուց առաջ ԶՈւ-ն, կարծում էր, որ դա այնպիսի հզոր ահազանգ կլինի, որ արդեն բոլորը կհասկանան, որ այսպես հնարավոր չէ։ Բանակում, սակայն, չէին հաշվարկել, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը չեն միանա»,-ասել է նա։
Ըստ Մելիք-Շահնազարյանի՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պետք է մնա իր պաշտոնին։
Շարունակությունը՝ տեսանյութում։