ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
Առողջապահության համշխարհային կազմակերպությունը սկսել է հաշվարկել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խզելու հետևանքները։ Այս մասին Известия-ի հաղորդմամբ՝ ասել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտք Վույնովիչը։
«Մենք տեղեկացված ենք վերջին նորություններից, մեր կառույցի ղեկավարությունը գնահատում է խնդիրը, այդ թվում մեր ծրագրերին դրանց ազդեցությունը»,- հայտնում է ТАСС-ը։
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Վաշինգտոնը մտադիր է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ հարաբերություններն ամբողջությամբ դադարեցնել, քանի որ կազմակերպության ղեկավարությունը հրաժարվել է իրականացնել ԱՄՆ իշխանության պահանջած բարեփոխումները։
Ինչպես արձանագրել է ԱՄՆ նախագահը, Վաշինգտոնն ավելի վաղ հաղորդել է «թե ինչ բարեփոխումներ պետք է իրականացնեն ԱՀԿ-ում, ԱՄՆ-ի կողմից տարեկան 450 միլիոն դոլարի աջակցության պահպանման համար։