ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News
Կորոնավիրուսի համավարակի և տնտեսական ճգնաժամի հետևանքով առաջացած ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ստիպված կլինի կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձը 10 տոկոսով։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Արքայական ակումբի հովանավորներ Adidas-ը եւ Fly Emirates-ը չեն կարողանա ամբողջությամբ կատարել պայմանագրերով սահմանված վճարումները։
«Ռեալը» նաև կփորձի վաճառել բարձր աշխատավարձ ունեցող մի քանի ֆուտբոլիստների՝ առաջին հերթին, Գարեթ Բեյլին և Խամես Ռոդրիգեսին։
--0--ԿԿ