ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News
«Լուսավոր Հայաստան»-ի նախաձեռնությամբ սեպտեմբերի 16-ին` 14:30-ին Ազգային ժողովի դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա` «Հանուն լուսավոր կրթության» խորագրով:
Տարածված հաղորդագրության մեջ նշված է, որ ակցիան իրականացվելու է՝ ի աջակցություն նույն օրը ԱԺ լիագումար նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի։
Խնդրով հետաքրքրված բոլոր քաղաքացիներին «Լուսավոր Հայաստան»-ը հրավիրում է ակցիային մասնակցելու: