ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի համար զարմանալի չէ, որ համավարակի օրերին աշխատանք կատարելու համար նախագահի կողմից պարգևատրվածների ցանկում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցները ներառված չեն: Բացատրում է՝ Հաաստանում պատժվում ու պարգևատրվում են ընտրողաբար, սրա հիմքում նախարարի անձնական նեղ շահերն են:
24News-ի հետ զրույցում, անդրադառնալով այն հանգամանքին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահական ոլորտի 100 ներկայացուցիչների (այդ թվում՝ Նորքի ինֆեկցիոնի) վարչապետի շնորհակալագրի արժանացնելու որոշում է կայացրել, նշեց.
«Եթե Փաշինյանն է առողջապահական հարցերը լուծելու, բա նախարարն ինչի՞ համար է: Թորոսյանի որոշումները հաճախ են կրակ ու պատիժ դառնում, բայց դա վարչապետի կադրային քաղաքականության հետևանքն է»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՄ