ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
«Առավոտյան եղել եմ նախարարությունում, ինչ կարողացա, այնտեղ ասացի: Հիմա գնում եմ գլխավոր զինկոմիսարիատ»,- 168.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
«Ամեն ինչ լավ կլինի, ես կարծում եմ՝ կլինի դժվար, բայց, ամեն դեպքում, ամեն ինչ լավ կլինի, լա՛վ եղեք»,-հավելել է Յուրի Խաչատուրովը:
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին օդային և հրթիռային ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք։
--00—ԼՄ