ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Այս ամենի պատասխանատուն միայն Թուրքիան է, թույլ չենք տալու որևէ ոտնձգություն մեր սահմանների նկատմամբ։ Մեր բանակն ընդունակ է մեր անվտանգության գոտին ընդլայնելու։ Դա է միայն Արցախի անվտանգության երախիքը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
«Սա առաջ գնալու պահն է։ Մենք պատրաստ ենք կռվելու, ոչ միայն պաշտպանվելու։ Մեր գլխավոր նպատակը պետք է լինի հակաքայլը»,- ասել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը երկար ժամանակ է պլանավորել ռազմական գործողությունները։
«Հաշվարկներ չէին արել, որ ՀՀ-ում իրավիճակը բոլորովին այլ է։ Հուլիսյան դեպքերից հետո փորձեցին ներքին կոնֆլիկտը շեղել սահման, և ցույց տալ, որ կարող են այս ուղղությամբ լայնամասշտաբ պատերազմ սկսել։ Ալիևն իր բռնապետության վախճանն արագացնում է։ Սահմանին իրենք ոչ մի հաջողության չեն հասել»,- ընդգծել է պատգամավորը։
Ըստ Բաքոյանի՝ հակական կողմը գիտի՝ ինչ է ուզում ռազմի դաշտում, բայց գերտերությունները պետք է հստակ դիրքորոշում հայտնեն։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--0--ԿԿ