ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
««Զանգեզուրի միջանցք»-ի մասին թեզն ընդդիմության կողմից է շրջանառվում, իսկ ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցք»-ի մասին Էրդողանի հայտարարությանը, միգուցե կոմունիկացիաների բացման մասին է եղել խոսքը, մենք նման թեմա չենք քննարկել»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
Պատգամավորը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին իշխանությունն իր դիրքորոշումը հայտնել է, և Ալիևի հայտարարությունները կարևոր չեն:
Պատասխանելով հարցին, թե մտահոգություն կա, որ բանակցություններին զուգահեռ սահմանային լարվածություն կարող է լինել՝ Բաքոյանը նշեց, որ սահմանային լարվածությունը չի կարող ազդել հայ-թուրքական երկխոսության վրա։
Մանրամասները՝ տեսանյութում։