ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան զինվորականներ ուղարկելու մասին հրամանագիրը վերաբերում է Թուրքիայի և Ռուսաստանի համատեղ մոնիտորինգի կենտրոնի գործունեության ապահովմանը: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ադրբեջանի տարածքում լինելու է մոնիտորինգի կենտրոն, այնտեղ են ուղարկվելու թուրք զինվորականները: Ներքին ընթացակարգի իրականացում է՝ նախատեսված Թուրքիայի Հանրապետության ներքին օրենսդրությամբ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանում համատեղ մոնիտորինգի կենտրոն ստեղծելուն և դա Ռուսաստանի և Թուրքիայի երկկողմ համաձայնության արդյունք է»,- մեկնաբանել է Պեսկովը։
--00—ՄՀ