ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում, տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, դեսպան Ռուբեն Կարապետյանի հանդիպումը Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային օրակարգի մի շարք առաջնահերթություններ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրադրության շուրջ: Առանձնահատուկ կարևորվել է Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը:
Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զարգացումները՝ ԱԳ նախարարի խորհդրական Ռուբեն Կարապետյանը որպես նորահայտ սպառնալիք է որակել մերձավորարևելյան տարածաշրջանից օտարերկրյա զինյալ ահաբեկիչ վարձկանների տեղափոխումը՝ այդ առնչությամբ շեշտելով ահաբեկչության դեմ պայքարում ջանքերի համադրման կարևորությունը:
--00--ԱԹ