ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի դեմ, բողոքի ակցիա է տեղի ունեցել։ Այս մասին գրում է WJLA կայքը։
«Անթույլատրելի է, երբ հայերից գանձված հարկերով ԱՄՆ-ն ֆինանսական օգնություն է ցուցաբերում Թուրքիային և Ադրբեջանին», - ասել են բողոքի ցույցի մասնակիցները։
Աղբյուրի հաղորդմամբ, ցուցարարները նշել են, որ իրենց համար տհաճ է տեսնել, որ այդ գումարները գնում են Թուրքիա և Ադրբեջան՝ երկու ագրեսիվ ազգերի, որոնք միավորվել են ջիհադականների, միջազգային ահաբեկիչների հետ և հենց հիմա Հայաստանում սպանում են հայերին, սպանում և գլխատում, մինչդեռ բոլորը լռում են:
--00--ԱՀ