ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Թուրքիան այլևս աշխարհիկ պետություն չէ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նման հայտարարություն է արել Ֆրանսիայի ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետը՝ գեներալ Պիեռ դե Վիլյեն:
«Էրդողանի Թուրքիան ներկայում, իր իսկ հայտարարությունների համաձայն, հավատարիմ է Օսմանյան կայսրության վերականգնման ռազմավարությանը: Թուրքիան այս հրովարտակը կյանքի է կոչում ռազմական բնույթի համապատասխան ժեստերով, ինչպես, օրինակ՝ Սիրիայում քրդերի ոչնչացմամբ, Լեռնային Ղարաբաղում իր գործողություններով»,- ասել է նա:
--00--ԱԹ