ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News
Մենք այսօր հասել ենք այն իրավիճակին, որ մեր լեռներում, ձորերում տեղանքի լավ իմացությամբ, չեզոքացնելով հակառակորդի ռազմատեխնիկական գերազանցությունը, ճակատ-ճակատի կռվում ենք, և այս պայմաններում մենք առավելություն ունենք: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը:
«Այսինքն որտեղ տեխնիկայի տեսակարար կշիռը նվազում է, այնտեղ ավելանում է մարդկային գործոնը, որտեղ էլ մենք անպարտելի ենք»,- նշել է բանախոսը:
Պատերազմի ավարտի մասին խոսելով` Դևրիկյանը նշեց, որ մենք պետք է կարողանանք կանգնեցնել ահաբեկիչ վարձկանների հոսքը Ադրբեջան, ու եթե դա մեզ հաջողվի մենք կկարողանանք հակառակորդին զինադադար պարտադրել:
«Մեր քաղաքականությունը պետք է լինի ամուր պաշտպանությունը, երկրորդը, ՌԴ-ի և տարբեր երկրների ներազդմամբ պետք է կարողանանք դադարեցնել ահաբեկիչների հոսքը մեր տարածաշրջան, և երրորդ՝ մեր տեխնիկական հագեցվածությունը»,- նշել է Դևրիկյանը:
Բանախոսն անդրադարձել է նաև դիվանագիտական ճակատում տեղի ունեցող զարգացումներին, Եվրոպայում վերջին իրադարձություններին, և թեմային վերաբերող կարևոր այլ հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ