ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
Նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Կան տուժածներ։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։
Ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։
Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։ Դեպքերի վայրերում աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները։
Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա 3 զոհ։ Մյուս տվյալները ճշտվում են։
Դեպքի վայրից լուսանկարները` քիչ հետո։
--00--ԱՀ