ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News
Թուրք զինվորականները մոտ ժամանակներս կուղևորվեն Ադրբեջան: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Ցամաքային զորքերն ավարտել են նախապատրաստությունը»,- նշել է Աքարը:
Նոյեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Ադրբեջան զորք ուղարկելու հրամանին: Փաստաթղթի համաձայն` նրանք այնտեղ կարող են մնալ մինչև մեկ տարի:
--00—ՄՀ