ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News
«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով սիրական ԶԼՄ-ներին, հայտնում է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Ռաս ալ-Այն քաղաքի շուկայում, ահաբեկիչները պայթեցրել են ականապատ մեքենա: Ահաբեկչության հետևանքով խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր ու վիրավորներ:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ռաս ալ-Այնը թուրքական զորքերի և Անկարայի կողմից աջակցվող սիրիական զինված խմբավորումների վերահսկողության տակ հայտնված տարածքի սահմանին են:
Ավելի վաղ Սիրիայի նույն՝ Հասեկե նահանգում, ահաբեկիչը նռնակ էր նետել շուկայի հրապարակում, ինչի հետևանքով 20 մարդ էր վիրավորվել:
--00—ԼՄ