ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
Սիրիայի հարավում գտնվող Դերաա քաղաքում մայիսի 26-ին՝ նախագահական ընտրությունների օրը, պայթյուն Է որոտացել։ Այս մասին РИА Новости-ին հաղորդել Է աղբյուրը։ «Պայթյուն Է որոտացել Դերրա քաղաքի Հոկտեմբերի 16-ի հրապարակում»,- հաղորդել Է աղբյուրը: Նա նշել Է, որ «պայթյունը տեղի Է ունեցել ընտրատեղամասի մերձակայքում:
Պայթյունի հետեւանքով տուժածներ չկան, պայթյունը սարքվել Էր, որպեսզի խանգարեին քվեարկությանը, РИА Новости-ին հաղորդել Է տեղական աղբյուրը:
«Պայթուցիկ սարքը դրվել Էր ընտրողներին վախեցնելու նպատակով, որպեսզի նրանք չհավաքվեն քվեարկելու և հեռանան ընտրատեղամասից»,-հաղորդել Է աղբյուրը:
--00—ՄՀ