ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Սիրիայաի հյուսիս-արևմուտքում գտնվող Ռաս- Էլ-ԱՅՆ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 մարդ զոհվել է, 5 -ը՝ վիրավորվել: Այս մասին գրել է սիրիական SANA գործակալությունը։
Տեղի աղբյուրները հայտնում են, որ փոստատան շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 կին և 1 տարեց տղամարդ զոհվել են, 5 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել։
Աղբյուրները նշել են, նաև որ պայթել է նաև ականապատված մոտոցիկլ, ինչը պատճառել է միայն նյութական վնասվածքներ։
-- 00—ՄՀ