ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24 News
Սիրիայի կենտրոնական մասի Համա նահանգում զինամթերքի պահեստում պայթյուն է որոտացել: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է անվտանգության ծառայության աղբյուրը:
«Պայթյունը եղել է Համա-Հոմս մայրուղու զինամթերքի պահեստում, որը տեղակայված է զորամասում։ Կան հաղորդումներ տուժածների մասին», – ասել է գործակալության զրուցակիցը։
Պայթյունի հետևանքով զոհվել է հինգ մարդ, երկուսը վիրավոր է։
--00—ՄՀ