ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հրաժարվում է չեղարկել ընդդիմադիր պատգամավորների մանդատները: Ինչպես տեղեկացնում է «Грузия Онлайн» պորտալը, այս մասին հայտարարել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն
Ընթացակարգային հարցերի հանձնաժողովը քննարկել և որոշել է դադարեցնել 51 պատգամավորի լիազորությունները: Այդ եզրակացությունը ուղարկվել է բյուրո: Կանոնակարգի համաձայն, խորհրդարանական լիազորությունները դադարեցնելու համար անհրաժեշտ է խորհրդարանի լիագումար նիստում 50 պատգամավորի աջակցություն:
--0--ԿԿ