ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Այն, որ Ալիևն ասում է՝ Ղարաբաղի հարց չկա, ավելի լավ է: Նշանակում է՝ եկել են եզրակացության, որ հակամարտության հարցը փակված է, այսինքն՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Սա մեր մոտեցումն է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
Ըստ նրա՝ Բաքուն անճարությունից է նման հայտարարություն անում։
«Արցախը կա, ինչքան էլ Ալիևն ասի, որ հարցը փակված է։ Մեր առաջնային հարցը մեր սուբյեկտայնության պահպանումն է։ Կարգավիճակի հարցը եղել է և կմնա։ Պետք է փորձենք աշխատել այս ուղղությամբ»,- ասել է նա։
Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ ցանկացած հարձակում Արցախի վրա բերելու է երրորդ համաշխարհային պատերազմի։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ