ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Արցախի Կարմիր շուկա բնակավայրի կարգավիճակի փոփոխություն չկա։ Այն Ադրբեջանին չի հանձնվելու։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։
«Այդ խոշոր բնակավայրի հանձնումն Ադրբեջանին կնշանակի, որ Մարտունու շրջանն ամբողջությամբ դատարկվելու է և ոչ միայն։ Կարելի է ասել, որ դրանից հետո լուրջ վտանգ է լինելու Արցախի և արցախահայության ապագայի նկատմամբ»,- ասել է նա։
Բաբայանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից հայկական մեքենաների վրա հարձակումների դեպքերին։ Նրա կարծիքով՝ դա ահաբեկչություն է, որը կարող է նախադեպ դառնալ։
«Արվում է, որպեսզի ահաբեկեն, որ մարդկանց մոտ ապագայի նկատմամբ անվստահություն լինի։ Բնական է, որ նման զարգացումները չեն կարող չմտահոգել։ Այս ուղղությամբ քայլեր պետք է ձեռնարկվեն։ Կխոսենք սահմանապահ առաքելության ղեկավարության հետ, որպեսզի նոր որակ հաղորդվի անվտանգությանը»,- ասել է նա։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--0--ԿԿ