ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը վստահ է՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններին քաղաքացիներն իրենց են ընտրելու, որպեսզի գործուղեն ժողովրի օրակարգը սպասարկելու: 24News-ի հետ զրույցում նշեց՝ քարոզարշավին անկեղծ են լինելու, սխալների մասին խոսելու են քաղաքացիների հետ:
Ինչ վերաբերում է ռազմագերիների հարցին, ապա Բոշյանն Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունն անմարդկային ու անընդունելի է համարում: «Գերիների հարցը պետք է դուրս լինի քաղաքական շահարկումներից, դա արժանապատվության հարց է, պետք չէ այն շահարկել, դրանով դիվիդենտներ շահել»,- ընդգծում է մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ