ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանն օրերս է վերադարձել Լոռու մարզից, որտեղ չեխական մի ընկերություն մտադիր է հանք բացել: 24News-ին պատգամավորը տեղեկացրեց, որ եղել է մարզի Մարգահովիտ և Վահագնաձոր գյուղերում, որտեղ հանրային լսումները բնակիչների նախաձեռնությամբ տապալվել են:
Այդուհանդերձ, պատգամավորը չի բացառում, որ ընկերությունը ապագայում էլ կփորձի նոր լսումներ նախաձեռնել:
Ինչ վերաբերում է մարզի քաղաքական տրամադրություններին, ապա ԼՀԿ-ականը նկատել է՝ լոռեցիները հիասթափված են թե՛ նախկիններից, թե՛ ներկաներից։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ