ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
Հայաստանում ապահովված են բոլոր ենթակառուցվածքները Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացի պատշաճ իրականացման համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Հաջորդ շաբաթվանից կգործեն շարժական թիմեր, որոնք տեղակայված կլինեն քաղաքի բանուկ մասերում և կմոտեցնեն Covid-19-ի դեմ պատվաստման հնարավորությունը մեր քաղաքացիներին:
ՀՀ քաղաքացիները Covid-19-ի դեմ պատրաստվում են միայն պիտանելիության ժամկետ ունեցող պատվաստանյութերով։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի հետ՝ ներկրելու Covid-19-ի դեմ 1 մլն չափաքանակի պատվաստանյութ»,- գրել է Ավինյանը։
--00—ԼՄ