ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News
Երևանի կենտրոնի 9/21 տեղամասում քվեարկող ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մատնահետքը սարքը չէր ճանաչում։ Այս մասին գրել է Hraparak.am-ը։
Մի քանի փորձերից հետո հանձնաժողովի անդամի դիտարկմանը, որ մաշված է, Վլադիմիր Գասպարյանն ասաց․
«Ձեր ապարատն է մաշված, ես մաշված չեմ»։
Նախքան այդ էլ Վլադիմիր Գասպարյանն ասաց․«Ուրեմն ես արդեն չկամ, ես անհայտ կորած եմ»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
--00—ՄՀ