ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News
Բելգիայի խաղաղության և մարդու իրավապաշտպան չորս կազմակերպություններ կոչ են անում դադարեցնել բելգիական ռազմական տեխնորոգիաների տրամադրումը Թուրքիային, և այդ ուղղությամբ քայլեր չձեռնարկելու դեպքում շրջանային իշխանություններին սպառնացել են դիմել դատարան՝ փոխանցում է The Brussels Times պարբերականը: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։
Շրջանային իշխանություններին հղած նամակում կազմակերպությունները հայտնել են, որ Թուրքիայի օդուժը բելգիական տեխնոլոգիաները կիրառել են Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում, Սիրիայում հակամարտությունների ժամանակ:
Նշվում է, որ Բելգիայի Asco Industries, Sabca, Sonaca և Safran Aero Boosters ռազմարդյունաբերական ընկերությունները Թուրքիային պահեստամասեր են մատակարարում 2013-ից ի վեր:
«Այս բաղադրիչներն օգտագործվել են Լիբիայի, Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների ժամանակ: Այն փաստը, որ բելգիական ռազմական տեխնոլոգիաները կիրառվել են այդ գործընթացներում, ոչ միայն անբարոյական է, այլև՝ անօրինական», -նշվում է կազմակերպությունների նամակում:
--00--ԱՀ