ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կկայանա օրվա երկրորդ կեսին։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Սա առաջին արտասահմանյան այցն է, որը Փաշինյանը կատարում է խորհրդարանական ընտրություններում վստահ և համոզիչ հաղթանակից հետո», - լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է Պեսկովը և ավելացրել․ «Երկկողմ հարաբերությունների ծավալը մեծ է, խոսելու շատ բան կա»։
--00--ԿԿ