ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի որոշումը չի ենթադրում Վլադիմիր Պուտինի հետ անհապաղ հեռախոսազրույց։ Երկու առաջնորդների շփումները կրում են մշտական բնույթ։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալու որոշումը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտնել է իր հրաժարականի մտադրության մասին և որպես վերջնաժամկետ նշել ապրիլ ամիսը։
--0--ԿԿ